Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն «խաղաղության ու ազատությունների պահապան» է անվանել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք խաղաղության պահապաններ ենք, մենք ազատությունների պահապաններ ենք», - հայտարարել է Թուրքիայի նախագահը Դիարբեքիր քաղաքում իր ելույթի ժամանակ:
Թուրքիայի նախագահը ջանում է ստանալ քուրդ ազգաբնակչության աջակցությունը ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի ժամանակ: