«Ազգային խորհրդակցություն-2017». Հունգարիան արշավ է սկսել ընդդեմ ԵՄ-ի

10:23     3 ապրիլի, 2017

Հունգարիայում Եվրամիության դեմ արշավ է սկսվել, հայտնում է Լեհական ռադիոն։

«Կանգնեցնենք Բրյուսելին» վերնագրով հարցաթերթիկում, որը պաշտոնյաներն ուղարկել են բոլոր տնային տնտեսություններ, իշխանությունը հարցնում է քաղաքացիներին, ինչպես պետք է վերաբերվել ԵՄ քաղաքականությանը։ Հարցաթերթիկը կազմված է 6 հարցից, որոնք առնչվում են ԵՄ միգրացիոն և տնտեսական քաղաքականության հանդեպ հունգարացիների վերաբերմունքին։

Վիկտոր Օրբանի կառավարության այս հարցումը ստացել է «Ազգային խորհրդակցություն-2017» անվանումը: Այն հունգարական իշխանությունների պատասխանն է անցած շաբաթ ներմուծված նոր սկզբունքներին, որոնք թույլ են տալիս ներգաղթյալներին սահմանամերձ ճամբարներում պահել անորոշ ժամկետով։


© armedia.am