2016 թվականի ամռանը Թուրքիայում կատարված պետական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 113 հազար մարդիԻսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է lenta.ru-ն։ Հաղորդվում է, որ նրանցից 47.1 հազարը կալանավորվել են։
«Կալանավորվածների թվում 10.7 հազարը ոստիկաններ են, 7.6 հազարը՝ զինծառայողներ, 168-ը՝ գեներալներ, 2500-ը դատավորներ և դատախազներ, 208-ը պաշտոնյաներ և 26.1 հազարը՝ քաղաքացիական անձիք», - հստակեցրել է Սոյլուն։
Նա հավելել է, որ ձերբակալվածների ընդհանուր թվից ավելի քան 65 հազար մարդ ազատ է արձակվել, նրանցից 41.5 հազարը գտնվում են իրավապահների հսկողության ներքո։
Հիշեցնենք, Անկարան հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադում է Գյուլենին: