Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
«Վերջին տարիներին հիմնվելով բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթի վրա, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին կապում է վաղուց, մենք կարողացել են ռուս-հայկական հարաբերությունները հանել դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակի վրա:
Մեր վերջին բանակցությունները Մոսկվայում թույլ տվեցին նախանշել համատեղ աշխատանքի նոր, հեռանկարային ուղղություններ», - իր ուղերձում նշել է Ռուսաստանի նախագահը՝ հայ ժողովրդին ցանկանալով «բարեկեցություն և բարգավաճում»: