Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հանդես է եկել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրութունների վերաբերյալ հայտարարությամբ:
«Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, հիմնարար ազատություններն, ընդհանուր առմամբ, հարգված էին: Չնայած բարեփոխումների իրավական շրջանակի ողջունելի լինելուն և նոր տեխնոլոգիաների ներդրմանը՝ ընտրախախտումների դեպքերը կրճատելու նպատակով, ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների մասին վստահության արժանի տեղեկությունները, քաղծառայողների և մասնավոր ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների վրա ճնշումները, ինչի պատճառով նկատվել է ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակաս: Քվերակության օրը հիմնականում հանդարտ ու խաղաղ են անցել, սակայն նկատվել են կազմակերպչական խնդիրներ, միջամտություն գործընթացին՝ կուսակցության ներկայացուցիչների կողմից», - ասվում է առաքելության տարածած հայտարարությունում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հայտարարությունում նշվում է, որ քվեների հաշվարկը իրականացվել է թափանցիկ ձևով, բայց բացասաբար է գնահատվել շատ դեպքերում՝ հիմնականում պայմանավորված կուսակցությունների ներկայացուցիչների միջամտությամբ, ինչպես նաև ընթացակարգային որոշ բացթողումների: