Նավթի համաշխարհային գները նվազել են

17:38     3 ապրիլի, 2017

Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում: Այդ մասին վկայում են Լոնդոնի և Նյու Յորքի էլեկտրոնային առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են  0,16 տոկոսով՝ հասնելով 50,52 դոլար/ բարելի:

Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները  նվազել են  0,28 տոկոսով՝ հասնելով 53,38 դոլար/բարելի:

 


© armedia.am