ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ձգտում է այնպես կազմակերպել աշխատանքը, որ իրենց բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը։
«Երբ ՀՀ նախագահը հրաման ստորագրեց ինձ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, դրանով իմ ուսերին դրվեց երկրում փոփոխություններ կատարելու պատասխանատվությունը»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ բարեփոխումը հիմնականում փոփոխությունն է դեպի լավը, իսկ փոփոխությունը մեր ամենօրյա անհրաժեշտությունն է։
«Ինչ վերաբերում է ինձ` որպես վարչապետի, ասեմ, եթե ինձ վստահվել է այս պաշտոնը, ուժերիս ներածին չափ կանեմ հնարավորը մեր երկրի վերականգնմանը նպաստելու համար, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից, առաջ շարժվող և զարգացած երկիր: Երբեք չի լինի այնքան կատարյալ կառավարման համակարգ, որը փոփոխությունների կարիք չունենա։ Ես ձգտում եմ այնպես կազմակերպել մեր աշխատանքը, որ ինձ բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը», — ասել է Կարապետյանը։