Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները կարգավորել են գազային վեճը, որը երկու երկրների հարաբերություններում որոշակի ճգնաժամ էր առաջացրել:
«Մենք գտել ենք մի սխեմա, որի դեպքում մենք պահում ենք մեր մոտեցումները և մեր դիրքորոշումները գնի հարցում մոտեցնում ենք», - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա երեք տարիների համագործակցության վերաբերյալ: