Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն նախագիծը, որը ձեռնտու կլինի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին: Այս մասին «Բաքվի աշխատավոր» թերթում այսօր հրապարակված իր հոդվածում գրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները վիճելի շատ հարցերի շուրջ: Հիմնականում համաձայնեցված են կարգավորման հիմնական սկզբունքները: Սակայն Ադրբեջանը և Հայաստանը դրանց կյանքի կոչման հաջորդականությունը տարբեր կերպ են տեսնում: Այս կապակցությամբ մեր խնդիրն է օգնել կողմերին գտնելու հավասարակշռված որոշում՝ արդեն առկա մշակումների հիման վրա», - գրել է Լավրովը: