ԵԱՀԿ-ն Հադրութի շրջանի ուղղությամբ դիտարկում կանցկացնի

13:00     4 ապրիլի, 2017

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն ապրիլի 5-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա),  ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին (Իռլանդիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

 

 

 


© armedia.am