Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունն, ուղերձում մասնավորապես ասվում է
«Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:Ընտրություններն անցել են ազատ և ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները:
Համոզված եմ՝ այդ ընտրությունները և ձևավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետևողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և հայոց անկախ պետականության ամրապնդմանը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, հաջողություններ և ամենայն բարիք»: