Նոր՝ 50 եվրոյի թղթադրամները շրջանառության մեջ են

15:15     4 ապրիլի, 2017

Եվրոյի թղթադրամների կեղծիքի դեմ պայքարի նպատակով Deutsche Bank առաջարկել է նոր թղթադրամներ թողարկել: Նույն նկատառումներով 5, 10 և 20 անվանական արժեք ունեցող թղթադրամներն ավելի վաղ են մտել շրջանառության մեջ: Այժմ հերթը 50 եվրոյինն է, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Նշենք, որ 2016թ. ընթացքում Deutsche Bank բացահայտել է 82 հազար կեղծ թղթադրամներ, այդ իսկ նպատակով, սկսած ապրիլի չորսից, 5400 տոննա ընդհանուր քաշով 5,4 մլրդ թղթադրամ կմատակարարվեն եվրագոտու երկրների բոլոր կենտրոնական բանկեր:

Հավելենք նաև, որ նոր 50 եվրոյի թղթադրամներն արտաքին տեսքով գրեթե ոչնչով չեն տարբերվում նախորդներից: Մինչդեռ թղթադրամի վրա, ջրային նշանի տեսքով պատկերված է Եվրոպայի ՝ հին հունական հերոսուհու դիմանկարը, իսկ 50 թվի ներքևի հատվածում կապույտ գույնն աստիճանաբար փոխվում է մուգ կանաչի:

Բացի այդ, նոր թղթադրամների վրա շոշափելի է կույրերի համար նախատեսված հատուկ նշան, ինչն ավելի վաղ, առկա էր միայն 200 կամ 500 եվրոյի թղթադրամների վրա:


© armedia.am