Գերմանիայի Տնտեսական հաագործակցության և զարգացման նախարար Հերդ Մուլերը հայտարարել է, որ Արևմտյան Աֆրիկայի երկրներում սննդամթերքի ճգնաժամի դեմ պայքարի համար կտրամադրի ևս 100 մլն եվրո, հաղորդում է Der Spiegel-ը, փոխանցում է «Ռեգնում» գործակալություն:
ՄԱԿ-ի բարեգործական կազմակերպությունները հաղորդում են, որ վերջին ամիսներին իրավիճակն այնպիսի երկրներում ինչպիսիք են Սոմալին կամ Հարավային Սուդանը, կտրուկ վատացել է. միլիոնավոր մարդիկ գտնվում են սովամահ լինելու վտանգի ներքո:
Նախարարության տեղեկատվության համաձայն, Գերմանիան 2017թ. ընթացքում ընդհանուր առմամբ 300 մլն եվրո է տրամարդել այդ խնդրի լուծման նպատակով:Մինչդեռ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսքերով, երկրների կողմից տրամադրած ֆինանսական միջոցները չեն բավարարում. միայն Հարավային Սուդանում, Սոմալիում, Նիգերիայում և Յեմենում գտնվող և օգնության կարիք ունեցող 1.7 մլն մարդկանց օգնելու համար անհրաժեշտ է 4.4 մլրդ դոլար: