ՀՀ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած կոմպոզիտոր Սերժ Թանկյանը՝ Արսինե Խանջյանի և սցենարիստ Ատոմ Էգոյանի հետ երեկ այցելել է Արցախ:
Երաժիշտն իր Instagram-ում տեսահոլովակ է հրապարակել՝ կիսվելով Արցախի մասին իր տպավորություններով.
«Իսկապես տպավորված եմ՝ լինելով Արցախում: Ինչ զարմանալի փոփոխություններ են տեղի ունեցել այստեղ: Այս երեխան կատարում է SOAD-ի Lonely Day-ը: Նա իրական ռոք աստղ է»,-գրել է նա: