Վաշինգթոնը հրաժարվել է ֆինանսավորել ՄԱԿ-ի՝ ազգաբնակչության գծով հիմնադրամը, որն օգնում է զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներին լուծել դեմոգրաֆիկական խնդիրներ: Այդ մասին փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Նշենք, որ ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, ԱՄՆ մտադիր է հրաժարվել նաև ՄԱԿ այն հիմնադրամը ֆինանսավորելուց, որը զբաղվում է եղանակի գլոբալ փոփոխությունների հետևանքների վերացման ուղղությամբ:
Հատկացումների կրճատումն արտացոլված է ԱՄՆ հաջորդ տարվա բյուջետային ծրագրում, որը ներկայացվել է մարտի 16-ին:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան նոր ղեկավար Դոնալդ Թրամփը բազմաթիվ անգամներ հանդես է եկել ՄԱԿ քննադատող հայտարարություններով՝ նշելով, որ կազմակերպությունն ունի «ահռելի ներուժ», մինչդեռ այսօր իրենից ներկայացնում է «զրույցների և հաճելի ժամանցի ակումբ»:
Ներկա պահին ՄԱԿ-ում ԱՄՆ ներդրումները կազմում են տարեկան 10 մլրդ դոլար՝ ձևավորելով կազմակերպության բյուջեում ամենախոշոր մասնաբաժինը (20%):