Վրաստանում ավիատաքսի է գործարկվել

17:55     4 ապրիլի, 2017

Adjara Group Hospitality ընկերությունը Վրաստանում գործարկել է ներքին ու միջազգային փոխադրումների համար նախատեսված Aviator ավիատաքսին, հայտնում է Euromag-ը:

Նոր Beechcraft King Air® C90GTx ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի երկրի ներսում գործող բոլոր օդանավակայաններ, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքներ՝ այդ թվում Երևան:

Նշվում է, որ ինքնաթիռը նախատեսված է 5 հոգու համար ու համալրված է ժամանակակից սարքավորումներով: Թռիչքի ժամանակ ուղևորներին կսպասարկեն բիզնես դասի սպասարկմանը համապատասխան:


© armedia.am