Adjara Group Hospitality ընկերությունը Վրաստանում գործարկել է ներքին ու միջազգային փոխադրումների համար նախատեսված Aviator ավիատաքսին, հայտնում է Euromag-ը:
Նոր Beechcraft King Air® C90GTx ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի երկրի ներսում գործող բոլոր օդանավակայաններ, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքներ՝ այդ թվում Երևան:
Նշվում է, որ ինքնաթիռը նախատեսված է 5 հոգու համար ու համալրված է ժամանակակից սարքավորումներով: Թռիչքի ժամանակ ուղևորներին կսպասարկեն բիզնես դասի սպասարկմանը համապատասխան: