Սիրիական Իդլիբ նահանգում թունավոր նյութերի կիրառմամբ օդային հարձակման արդյունքում զոհվել է 58 խաղաղ բնակիչ՝ այդ թվում նաև 9 երեխա, հայտնում է Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհուրդը:
Նշում է, որ հարձակման արդյունքում թունավորվել են տասնյակ մարդիկ, սակայն դեռևս անհայտ է, թե կոնկրետ ինչ թունավոր նյութ է օգտագործվել:
Նշենք, որ ընդդիմությունը հարձակման մեջ մեղադրում է Դամասկոսին, սակայն վերջինս պնդում է, որ չի օգտագործել և չի օգտագործում քիմիական զենք մարտի դաշտում: