Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով է պատասխանել ՌԴ-ի հետ երկխոսության մասին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքերին, հայտնում է ТАСС-ը:
Politico-ի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ընթրիքի ժամանակ պետքարտուղարը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին ակնարկին, թե «տանգո պետք է երկուսը պարեն», նշել է, որ Լավրովի հետ չէր պարի: ՌԴ արտգործնախարարն ասել է. «Ինձ նույնպես մայրս արգելում էր պարել տղաների հետ»: