Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ և ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին:
Նույն օրը Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մասնակցել է նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին և «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարևորությունը սոցիալ-տնտեսական և քաղաքական տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից: