ԻՊ-ն առաջին անգամ հաղորդագրություն է հրապարակել ուղղված Թրամփին

12:53     5 ապրիլի, 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչ Աբի ալ-Հասան ալ Մուհաջիրը Telegram սոցցանցում հաղորդագրություն է հրապարակել ուղղված ամերիկացիներին, որում նրա Թրամփին անվանում է «հիմար», փոխանցում է Корреспондент-ը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ «խորտակվող ԱՄՆ-ը կառավարվում է մի հիմարի կողմից, որը չգիտի՝ ինչ է Սիրիան կամ Իրաքը»:

Սա ԻՊ տարածած առաջին հայտարարությունն է՝ ուղղված Թրամփին նրա պաշտոնավարման պահից ի վեր:


© armedia.am