Վատիկանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը

11:52     5 ապրիլի, 2017

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը ապրիլի 4-ին ցուցադրվել է Վատիկանում: Ինչպես հաղորդում է Variety պարբերականը, ցուցադրմանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, հայտնի դերասաններ Շորեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը:

«Երբ Վատիկանում տեղեկացան ֆիլմի պատրաստման մասին, կապվեցին մեզ հետ` կազմակերպելու ֆիլմի ցուցադրությունը»,- հայտնել է Էրիկ Էսրաիլյանը:


© armedia.am