Ես Հայաստանի շուրջ կցանկանայի տեսնել միայն ընկերների. Ազնավուրը «Երեկոյան Ուրգանտ»-ի հյուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13:07     5 ապրիլի, 2017

Աշխարհահռչակ շանսոյե Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայանալիք համերգից առաջ մասնակցել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» ծրագրին:

Շանսոնյեն հիշեցրել է, որ մենահամերգից ստացված հասույթը փոխանցվելու է «Շառլ Ազնավուրի հիմնադրամին», որն օգնում է աղքատ ընտանիքներին և փախստականներին:

«Հայաստանը օգնության կարիք ունի: Այն փոքր երկիր է շրջապատված պետություններով, որոնցից որոշները բարեկամներ են, որոշները՝ թշնամիներ: Ես կցանկանայի տեսնել միայն բարեկամների, սակայն անհրաժեշտ է, որ նրանք ունենա նույն մենթալիտետը, ինչ մենք», - նշել է Ազնավուրը:


© armedia.am