Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում պատրաստվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման երկու երկրների նախագահների հանդիպման համար պայմաններ նախապատրաստելու համար: «Ես հիմա տեղեկություն չունեմ, որ մոտ ժամանակներում Մոսկվայում ծրագրված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպում: Եթե նման տեղեկություն լինի, ես անպայման կկիսվեմ դրանով ձեզ հետ: Կրկնում եմ, որ պատրաստ եմ ստուգել դա, և տեղեկություն լինելու դեպքում, կպատմեմ ձեզ», - հայտարարել է Զախարովան: