Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ) ականազերծման աշխատանքներ են սկսվել:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` հղում կատարելով թուրքական «Milliyet» պարբերականին ականազերծման աշխատանքները սկսվել են Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ:
Նշվում է, որ ականազերծման աշխատանքները կընդգրկեն 15 մլն քմ տարածք: Աշխատանքներն սկսվել են Արարատ լեռան ստորոտից և նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ սահմաններին թուրքական կողմում կա շուրջ 222.000 ական:
Աշխատանքների ժամանակ օգտագործվում են հատուկ տեխնիկա, ինչպես նաև վարժեցված շներ: