Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով երեք հայեր արժանացել են պետական բարձր պարգևների երկարամյա բարեխիղճ աշխատանքի և գյուղարդյունաբերական համալիրի զարգացման մեջ ունեցած ներդրումների համար:
«Հայերնիքի նկատմամբ մատուցած ծառայությունների համար» երկրորդ կարգի շքանշանով պարգևատրվել է ինտերմոդալ տրանսպորտային հանգույցների շինարարության և վերակառուցման պատվիրատուների խմբի բաժնի պետ Նշան Գալուստյանը և Մոսկվայի ջրահեռացման համակարգի շահագործման «Мосводосток» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Կոնստանտին Իշխանյանը:
«РЖДстрой» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արտակ Ավետիսյանը պարգևատրվել է «Երկաթուղիների զարգացման համար» մեդալով: