ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում Սիրիայում իր ռազմական ծրագրերը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Երբեք չեմ ասում այն, ինչ պատրաստվում եմ անել ռազմական տեսանկյունից: Ես նման մոտեցմանը դեմ եմ եղել տարիներ շարունակ», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով սիրիական Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակումը, նշել էր, որ իր վերաբերմունքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ փոխվել է, քանի որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է հենց նա: