Այսօր Ռուսաստանը և Չինաստանն ամերիկյան օդային առավելությանը մարտահրավեր նետելու համար հայտնագործում են նորանոր տեխնոլոգիաներ, ասվում է Farazian Focus պարբերականում հրապարակված «Ամերիկյան հակահրթիռային պաշտպանության «հարձակումը»» վերնագրով հոդվածում, որը հեղինակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ և վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
Հոդվածում անդրադառնալով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հրթիռային համակարգերի վերջին «մրցավազքի» հետ կապված մի շարք հարցերի՝ հեղինակն առանձնացնում է ռուսական կողմի մի շարք էական բացթողումներ, ինչպիսիք են ցամաքում հակահրթիռային համակարգերի տեղակայումը, դրանց պաշտպանողական բնույթը և չափերի մեծությունը, որը վերջիններիս հակառակորդի կողմից հեշտ նշմարելի է դարձնում: Հովհաննիսյանի խոսքերով այս բացթողումների արդյունքում ԱՄՆ օդային պաշտպանության դեմ պայքարը դառնում է դժվարին:
Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: