ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է իրեն «հոգնեցրած» արտասահմանյան քաղաքական գործիչների լուսանկարները (ՖՈՏՈ)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր պաշտոնական միկրոբլոգում հրապարակել է արևմտյան քաղաքական գործիչների լուսանկարներ, որոնց վրա վառ դեղին պիտակներ են նկարված «հոգնեցրել են» գրությամբ:
Մասնավորապես ԱԴ ԱԳՆ-ին «հոգնեցրել» են ամերիկացի սենտաոր Ջոն Մաքքեյնը, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը: ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է նաև ջիհադականների, 2014 թվականի Կիևի ցույցերի, կարտոֆիլ-ֆրիի և ձվածեղի լուսանկարներ «հոգնեցրել» են գրությամբ: «Մեզ նույնպես շատ բան հոգնեցրել է », - ասվում է բոլոր լուսանկարներին կից գրությունում: