ԱՄՆ հրթիռային հարվածները Սիրիայում կառավարական զարքերի ավիաբազայի վրա անվանել են «մեկանգամյա»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության անանուն աղբյուրին հղումով:
Վերջինիս փոխանցմամբ հրթիռային հարվածները կլինեն «առանց իրադրության սրման պլանների»:
Հիշեցնենք, ԱՄՆ-ը Միջերկրականում իր նավերից 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմսում գտնվող Շայրաթ ավիաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան Իդլիբում տեղի ունեցած գազային հարձակման, որը Վաշինգտոնի կարծիքով իրականացրել է նախագահ Ասադի զորքերը: ԱՄՆ նախագահ Թրամփը պնդում է, որ Սիրիայում հարվածները բխում էին ԱՄՆ «ազգային անվտանգության կենսական կարևոր շահերից»: