Ռուսաստանը կասեցրել է Սիրիայում թռիչքների անվտանգության մասին հուշագրի գործողությունն ԱՄՆ-ի հետ

12:48     7 ապրիլի, 2017

Ռուսաստանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ կնքված Սիրիայում թռիչքների անվտանգության մասին հուշագրի գործողությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին արտակարգ նիստ գումարել քննարկելու սիրիական կառավարական զորքերին ԱՄՆ հասցրած ավիահարվածները:

Սիրիական ընդդիմության փոխանցմամբ ամերիկյան հրթիռկոծման հետևանքով Սիրիայի ռազմաօդային ուժերի Հոմսում տեղակայված «Շայրաթ» ավիաբազան ամբողջությամբ ոչնչացվել է:


© armedia.am