Թուրքական Bosphorus Observer ռեսուրսը, որ հետևում է Բոսֆորում նավերի տեղաշարժին, հաղորդում է, որ ռուսական նավերը արագ կարգով վերադառնում են Միջերկրական ծով: Տեղեկատվության համաձայն՝ վերջիններս շարժվում են Սիրիայի ափերի ուղղությամբ: Մասնավորապես, սիրիական ափեր է վերադառնում «Ադմիրալ Գրիգորովիչ» ռազմանաավը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը սիրիական Իդլիբում գազային հարձակմանն ի պատասխան հրթիռներ էր արձակել սիրիական կառավարական զորքերի ավիաբազայի ուղղությամբ, ինչը Մոսկվան որակել էր որպես ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում: