«Եվրատեսիլ 2017»-ի Բելառուսի ներկայացուցիչները կատարել են հայկական «Մաշինեն էկավ» երգը.տեսանյութ

17:06     7 ապրիլի, 2017

Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ի  երգի մրցույթին ներկայացնող Արծվիկ Հարությունյանը իր իսկ կողմից կազմակերպած ֆլեշ-մոբի շրջանակներում մեկ այլ մարտահրավեր է նետել՝ այս անգամ Բելառուսի ներկայացուցիչներին: Իսկ վերջիններիս պատասխանն իրեն ուշացնել չի տվել, փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն:

Բելառուսի ներկայացուցիչները, ովքեր հանդես են գալիս «Naviband» անվան տակ, ընդունել են Արծվիկ Հարությունյանի` հայկական ազգային երգ կատարելու «մարտահրավերը» և հրապարակել են Լուսիկ Քոշյանի «Մաշինեն էկավ» երգի կատարումը:

 


© armedia.am