Հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքի վարկածների շարքում է գտնվում նաև հայկական վարկածը, ըստ որի` հայերենը համարվում է հնդեվրոպական մայր լեզուն։ Վարկածն առաջին անգամ առաջ են քաշել վրաց լեզվաբան Թամազ Գամղրելիձեն և ռուս գիտնական Վյաչեսլավ Իվանովը։
1980-ական թվականների սկզբներին կրկին արծարծվեց դեռևս դարասկզբին հայտնված տեսակետն այն մասին, որ հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում, մասնավորապես՝ Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում։ Այս տեսակետը ներկայումս ավելի է ամրապնդվում նոր ի հայտ եկող փաստերով և այսօր ընդունվում է մասնագետների մեծ մասի կողմից։
Ռուսալեզու vstrokax.net կայքն անդրադարձել է Հայկական լեռնաշխարհի` որպես ամբողջ մարդկության համար նախահայրենիք հանդիսացող վարկածին:
Ըստ աղբյուրի ` վերոնշյալ տեսակետը համընկում է նաև նորզելանդացի հետազոտողներ Ռ.Գրեյի և Ք.Ատկինսոնի առաջ քաշած վարկածին, ովքեր համակարգչային վերլուծության օգնությամբ կարողացել են որոշել անատոլիական լեզուների տարածման վայրը:
Ներկայումս, ինչպես ասում են գիտնականները, հստակ կարելի է ասել , որ Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիան, Միջագետքը հանդիսանում են Արարատյան նախահայրենիքը ոչ միայն արիացիների, այլ նաև ամբողջ մարդկության համար, որն էլ, ըստ էության, հաստատվում է նաև մարդկության ծագման վերաբերյալ աստվածաշնչյան տարբերակով:
Արիացիների կողմից հիմնված Եվրասիական մայրցամաքի հսկայական մի տարածք բնակեցված է եղել բազմաթիվ ցեղերով, որոնք մտել են արիական աշխարհ: Հետևաբար, աշխարհագրական նշումների համար ավելի նպատակահարմար է օգտագործել «արիական» արտահայտությունը, քան` «հնդեվրոպականը»:
Հազարավոր տարիներ անց արիական ցեղերը արևմուտքից և հյուսիսից եկել են Հնդկաստան (շուրջ 1500 մ.թ.ա)` ձևավորելով արիական համայնք, որտեղ պահպանվել են արիական ուսմունքների բազմաթիվ գրքեր, որոնցից է` «Ведагир»-ը (վեդայական գրեր -հայ.):
«Гирь» բառը հայերեն նշանակում է «գրեր»: Հայերը ներկայումս նույնպես իրենց հայրենիքն անվանում են Аведяц еркирь (Առաջին վեդայական երկիր, այսինքն` Գիտելիքների առաջին երկիր): «Авет» հայերեն նշանակում է «պատվիրան», իսկ Աստվածաշունչը հայերեն` «Ավետարան»: