Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը և մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում այնտեղ կազմակերպված ծառատունկին:
Նախագահը ծանոթացել է նաև զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին:
Նուն օրը Նախագահն այցելել է «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Երկրի ղեկավարը կարևորել է օբյեկտի նշանակությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով նախատեսված ժամկետներում այն շահագործման հանձնելու և աշխատանքների որակյալ կատարման անհրաժեշտությունը։
Այնուհետև Նախագահ Սահակյանը ծանոթացել է Ամարասի շրջակայքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին։