Էռնա Միրզոյանն Արցախից անցել է «Նոր ալիք» մրցույթի եզրափակիչ փուլ

10:03     9 ապրիլի, 2017

«Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամ Էռնա Միրզոյանն անցել է «Նոր Ալիք» 2017 մրցույցի եզրափակիչ փուլ։

«Կարծում եմ, այս լուրը կուրախացնի մեր բոլոր ընկերներին և երկրպագուներին՝ «Նոլ ալիք» 2017-ի եզրափակիչում է Էռնան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Արցախի ձայներ» խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 8-15-ին Սոչիում։


© armedia.am