Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի մեկնաբանությամբ՝ Սիրիայի համակարտությությունն առանց Ռուսաստանի կարգավորել չի լինի: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող հավերժ աջակցել Ասադին:
Այս մասին հաղորդում է TASS լրատվականը:
Զիգմար Գաբրիելի համոզմամբ՝ միայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանային դերակատարների մասնակցությամբ կայացած քաղաքական որոշումը կարող է վերջ դնել մարդկանց տառապանքներին:
Նա նաև ընդգծել է, որ ներկա փուլում կարևոր է հաղթահարել ՄԱԿ ԱԽ-ում առկա պառակտումն ու տարաձայնությունները, և ջանքեր ներդնել ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղության հասնելու համար: