Սահմանին իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ

09:32     10 ապրիլի, 2017

Ապրիլի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


© armedia.am