Չնայած ԱՄՆ-ի դիրքորոշմանը, իր Թեհրանը շարունակելու է աջակցել Դամասկոսին և խորացնել երկկողմանի հարաբերությունները: Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է DW-ն:
«Իրանը կշարունակի լինել սիրիացի ժողովրդի կողքին և կողջունի ավելի սերտ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում», - նշել է Ռոհանին:
Ավելի վաղ Ռոհանին բանակցություններ էր ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի տվյալներով՝ բանակցությունների թեման եղել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկրների առաջնորդները ընդգծել են Սիրիայում ռազմական հակամարտության կարգավորման հարցում համագործակցության կարևորությունը: