Հոնկոնգում հայկական ձեռագրերի ցուցահանդես կբացվի

11:17     10 ապրիլի, 2017

Հոնկոնգի համալսարանում հայկական և վրացական ձեռագրերի ցուցահանդես կբացվի, որը կանցկացվի «Հռչակավոր նկարազարդում. XI-XVIII դարերի հայկական և վրացական ձեռագրերը» խորագրի ներքո, գրում է South China Morning Post-ը:

«Հայկական ձեռագրերն ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիներից: Դրանց մեջ առաջնային նշանակություն ունի Ավետարանը: Հայերն այն պաշտում են նույնքան, որքան հույն ու ռուս ուղղափառները՝ սրբապատկերները», - Հոնկոնգի համալսարանի Թանգարանի և գեղարվեստական պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեի խոսքերը  մեջբերում է PanArmenian-ը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 11-ը:


© armedia.am