Ապրիլի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վարշավայում Նալբանդյանը կմասնակցի Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: