ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, պատմել է, թե ինչպես է իր քույլը՝ Իվանկան, ազդել սիրիական ավիաբազան հրթիռակոծելու Միացյալ Նահանգների ղեկավարության որոշման վրա, հաղորդում է The Telegraph-ը:
Էրիկ Թրամփի խոսքով՝ Իվանկան ուղղակի ցնցված և խիստ բարկացած էր Սիրիայում քիմիական հարձակման մասին հաղորդագրություններից: «Իվանկան երեք երեխաների մայր է, և նա ազդեցություն ունի: Ես վստահ եմ, որ նա ասել է. «Լսի՛ր, դա սարսափելի է»: Նման պահերին իմ հայրը կգործի», - հավելել է Թրամփի որդին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սիրիան հրթիռակոծելու Թրամփի որոշումն ընդունվել է Իվանկայի ազդեցությամբ: