2018-ին Հայաստանում կբացվի եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարը

13:33     11 ապրիլի, 2017

2018թ-ի սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանում կառուցվող եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարի բացումը: Այս մասին Тert.am-ի հետ զրուցում հայտնել է «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը:

Նրա խոսքով՝ կառուցվող տաճարը եզդիական համայքին  ավելի է  մոտեցնելու  իր  արմատներին, մշակույթին, կրոնին:

«Պատահական չէ, որ աշխարհում ամենամեծ եզդիական  տաճարը  Հայաստանում է  կառուցվում, այստեղ եզդիական համայնքն արմատական է, հնարավորություն  ունի  պահպանել իր ավանդույթներն, ունեն ազգային  բարձր  ինքնագիտակցում, խոշոր  սրբատեղի  է լինելու»,- նշել է Ռուստամ  Բաքոյանը:

Տաճարը կառուցվում է  Ակնալիճում  գործող եզդիական  տաճարի կողքին: Այն ունենալու  25  մետր  բարձրություն, յոթ գմբեթ՝ գրանիտից ու մարմարից, ունենալու է մեծ աղոթասրահ, կրոնական դպրոց և թանգարան: 


© armedia.am