Ֆրանսիայում ներգաղթյալների ճամբարում ընդհարումներից հետո հրդեհ է բռնկվել. կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15:06     11 ապրիլի, 2017

Ֆրանսիայի հյուսիսում տեղակայված փախստականների ճամբարում, որտեղ ապրում է մոտ 1500 փախստական, խոշոր հրդեհ է բռնկվել աֆղան և քուրդ ներգաղթյալների բախումներից հետո, հայտնում է BBC-ն։

Հաղորդվում է, որ առնվազն 10 մարդ տուժել է, ևս 6-ը դանակից հասցված վիրավորում են ստացել։ Նշվում է, որ ճամբարը ամբողջությամբ այրվել է, փախստականները տարհանվել են: 


© armedia.am