Ստոկհոլմի ահաբեկչության կասկածյալը ընդունել է մեղքը

15:25     11 ապրիլի, 2017

Ծնունդով Ուզբեկստանից 39-ամյա Ռահմաթ Ակիլովը խոստովանել է, որ հենց ինքն է ահաբեկչություն կատարել Ստոկհոլմում, հաղորդում է lenta.ru-ն:

«Նրա դիրքորոշումը հետևյալն է. նա ճանաչել է ահաբեկչական գործողությունը կատարելու իր մեղքը և պատրաստ է ազատազրկման», - ասել է Ակիլովի փաստաբանը:

Շվեդիայի ոստիկանությունը հաստատել է, որ Ակիլովը գտնվել է իրենց տեսադաշտում: Նա եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնում անցորդների համար նախատեսված բանուկ փողոցում բեռնատարը միտումնավոր մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 15 մարդ:


© armedia.am