«Ռուանդա» հյուրանոցը» ֆիմի աստղն աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմին

16:20     11 ապրիլի, 2017

Հոլիվուդյան դերասան Դոն Չիդլը, որը հայտնի է «Ռուանդա» հյուրանոցը», «Օուշենի 13 ընկերները» ֆիլմերում իր դերերով, աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին, փոխանցում է Sputnik-Արմենիան:

«Ողջույն, ես Դոն Չիդլն եմ։ Ես տեսել եմ ցեղասպանության հետևանքները Դարֆուրում և խոստացել ինքս ինձ, որ պայքարելու եմ ցեղասպանությունների դեմ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Չիդլը:

Ավելի վաղ «Խոստում» ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել նաև Ջորջ Քլունին, Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն և Բարբարա Սթրեյզանդը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին Լոս-Անջելեսում: Հայաստանում և Ռուսաստանում ֆիլմը մեծ էկրանին կցուցադրվի ապրիլի 27-ից:


© armedia.am