Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյով Вести.FM-ի եթերում «Ուղիղ շփում» հաղորդման շրջանակներում ներկայացրել է օրերս Բաքու կատարած իր այցի որոշ մանրամասներ՝ ընդգծելով, որ այցի նպատակը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը:
Սոլովյով-Ալիև հանդիպման ժամանակ զրուցակիցները բնականաբար անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտությանը: «Իլհամ Ալիևն ասել է, որ ռազմական տեսանկյունից Ադրբեջանն այսօր կարող է լուծել ցանկացած խնդիր և տեսնում է ամեն ինչ, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում: Ես հասկացա, որ հակամարտության կարգավորման հարցում նա ոչ մի տեղ չի շտապում», - պատմել է Սոլովյովը: