Թելերսոնը վերջնահաշվարկ է ներկայացրել Ռուսաստանին

18:43     11 ապրիլի, 2017

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թելերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ընտրի ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու Իրանի միջև, փոխանցում է Associated Press-ը:

«Մենք ցանկանում ենք թեթևացնել սիրիացի ժողովրդի տառապանքները: Ռուսաստանում դրանում կարող է կարևոր դեր խաղալ», - նշել է պետքարտուղարը:

Թելերսոնի խոսքերով՝ Վաշինգտոնում կանխատեսումներ չեն անում սիրիական հակամարտության կարգավորման ժամկետների մասին, սակայն Արևմուտքը վստահ է, որ իշխանությունը Դամասկոսում արդյունքում կփոխվի:


© armedia.am