Եվրախորհրդարանի պատգամավոր ազգությամբ սլովակ Բորիս Զալան, ով մասնակցել է ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ, DennikN սլովակական պարբերականում կիսվել է իր այցի տպավորություններով, ինչպես նաև հետաքրքիր տեղեկություն է հաղորդել Լյուքսեմբուրգից եվրախորհրդարանական Ֆրանկ էնգելի մասին:
«Ֆրանկ Էնգելը վճռական կերպով ցանկանում էր հայկական խոհանոցի «էքսկուրսիա» կազմակերպել ինձ համար: Եվ ես հատնաբերեց, որ ֆրանկը սիրահարված է ոչ միայն հայկական խոհանոցին, այլ նաև հայ աղջկա և հասանիք կանի անմիջապես Լեռնային Ղարաբաղում», - Զալայի հոդվածից մեջբերում է haqqin.az-ը:
Հիշեցնենք, փետրվարին Ֆրանկ էնգելը որպես դիտորդ մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած սահմանադրական հանրաքվեին, ինչի կապացությամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել: