ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չի ծրագրում Սիրիա «մտնել»՝ չնայած անցած շաբաթ սիրիական ռազմաբազան հրթիռակոծելու իր հրամանին։ Այս մասին նա հայտարարել է Fox Business հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Մենք չենք պատրաստվում Սիրիա գնալ», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ հայրերի ձեռքում մահացած երեխաների պատկերն է ստիպել իրեն անհապաղ զանգահարելու Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսին։
Թրամփի կածիքով՝ իր այդ քայլը պետք է շատ ավելի վաղ արված լիներ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից: «Կարծում եմ՝ հիմա Սիրիայում կլինի շատ ավելի լավ, քան առաջ», - հավելել է նա։